Գերեզմանի խնամք Երևանում 2001‑ից – պատվիրեք այսօր, ամեն ծառայության հետ՝ անվճար ծաղիկներ

Հարցեր

Հաճախակի տրվող հարցեր


Ինչպե՞ս է աշխատում որոնումը:

Կայքում մարդկանց անունները գրված են այնպես, ինչպես որ գերեզմանաքարի վրա է նշված: Փորձեք փնտրել նաև անվան հնարավոր տառադարձման տարբերակներով: Կարող եք փորձել նաև տարբեր համադրություններով, օրինակ՝

Խաչիկ Ասատրյան Գագիկի

Խաչիկ Ասատրյան

Ասատրյան Գագիկի

Խաչիկ Գագիկի

կամ կրճատ տարբերակով, օրինակ՝

Խա Աս Գա

Խաչ Ասատ


Ո՞ր գերեզմանոցներն են ընդգրկված նախագծի մեջ:

Մենք ունենք տվյալներ Երևանի, Գյումրու, Էջմիածնի, Զվարթնոցի, Հրազդանի, Աբովյանի, Արմավիրի, Գավառի, Նորադուզի, Աշտարակի,  Ստեփանակերտի, Մոսկվայի, Լոնդոնի և մի շարք այլ քաղաքների ու գյուղերի գերեզմանոցներից:


Ինչպե՞ս կարող եմ օգնել Ձեզ ավելացնել մեր քաղաքի/ գյուղի գերեզմանոցները:

Եթե դուք ունեք հեռախոս, որի մեջ կա GPS և ֆոտոապարատ, ապա կարող եք լուսանկարել ցանկացած գերեզման և ուղարկել դրանք մեզ հետևյալ հղումով: Իսկ թե ինչպես ճիշտ լուսանկարել գերեզմանները՝ տես այստեղ:


Ի՞նչ անել, եթե չեք գտնում ձեր հարազատին:

Խնդրում ենք կապնվել մեզ էլ. փոստով: Նամակի մեջ անհրաժեշտ է նշել փնտրվող անձի անունը, ազգանունը, հայրանունը, որ գերեզմանոցում է թաղված և ծննդյան ու մահվան տարեթվերը, եթե դրանք հայտնի են:


Ի՞նչ անել, եթե չունեք հայերեն/ռուսերեն/անգլերեն տառաշար:

Տառաշարի լեզուն խնդիր չէ: Անկախ ձեր մուտքագրված լեզվից որոնումը ավտոմատ իրականացվում է 3 լեզուներով: Ծանոթացեք մեր տրանսլիտի տարբերակին այստեղ:


Ինչպե՞ս պարզել գերեզմանի ճշգրիտ գտնվելու վայրը (GPS կորդինատները):

Գերեզմանի կոորդինատները  իմանալու համար անհրաժեշտ է կապվել մեզ:


Ես հայտնաբերել եմ սխալ: Ինչ անե՞լ:

Խնդրում ենք գրել մեզ հետևյալ հասցեով: